«Ի գործ» նախաձեռնության հայտարարություն.Կարին Տոնոյան, Արսեն Գրիգորյան, Գևորգ Պողոսյան

Հարգելի՛ հայրենակիցներ,


Ստեղծված վտանգավոր իրավիճակից ելնելով՝ հայտարարում ենք, որ աջակցում ենք հայոց բանակին՝ որպես ազգային պետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի: Հույս ենք հայտնում, որ ստեղծված իրավիճակում բանակի դիրքորոշումը բխում է բացառապես Հայաստանի ազգային-պետական շահերի գերակայությունից. բանակը չի կարող գործել որևէ անձի կամ քաղաքական խմբի շահերի սպասարկման դիրքերից:
Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից, սադրանքներից, ապակայունացնող կոչերից ու հայտարարություններից:

Կարին Տոնոյան,
Արսեն Գրիգորյան, 
Գևորգ Պողոսյան  

«Ի գործ» նախաձեռնություն