Արեգ Սարդարյան. ԲՀԿ խմբակցությանը խորհուրդ կտայի աշխատել ռազմական փորձագետների, պաշտպանության նախարարության և այլ կոմպետենտ անձանց ու կառույցների հետ՝ մինչ նման նախագծերի մշակումը։

ԲՀԿ խմբակցությունն օրենքի նախագիծ ա մշակել, ըստ որի՝ 18 տարեկան զինվորները չպիտի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնեն։ Նրանց փոխարեն՝ մարտական հերթապահություն պիտի իրականացնեն պայմանագրային զինծառայողները, իսկ պարտադիր ժամկետային զինծառոյղները կկարողանան մարտական հերթապահություն իրականացնել 1 տարի ծառայելուց հետո։ Էս մասին գրել ա Նաիրա Զոհրաբյանը։
Ես էլ կասեի, որ նախագիծը լավն ա, եթե չիմանայի, որ էս պահին գործնականում անհնար ա ապահովել նախագծով առաջարկվող փոփոխությունների իրագործումը։ Հարգելի Նաիրա Զոհրաբյանը, երևի, չգիտի, որ մեր մարտական շատ դիրքերում հերթապահություն չի իրականացվում, որոշներում՝ ժամանակ առ ժամանակ, որովհետև անձնակազմը չի հերիքում։ 

 
 Ընդամենը երեք տարի առաջ զինվորները մարտական հերթապահություն իրականացնում էին ծառայության վեց ամիսը լրանալուց հետո։ Օբյեկտիվ պատճառներով էս կարգը փոփոխվեց։ Նաիրա Զոհրաբյանը գրում ա, թե 18 տարեկան զինվորը, ով չգիտի, թե ի՞նչ ա մարտական դիրքը, չպիտի մարտական հերթապահություն իրականացնի։ Կներեք, բայց մարտական հերթապահություն չիրականացրած 19 տարեկան զինվորն էլ չգիտի, թե ի՞նչ ա իրականում մարտական դիրքը։ Էսօր մենք կանգնած ենք ռազմական նոր գործողությունների իրական վտանգի առաջ ու 18 տարեկան զինվորի՝ մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմում ընդգրկված լինելը կարևոր ա մի շարք պատճառներով.
1.մարդաքանակ,
2.հոգեբանական կողմ,
3.տեղանքում առավել լավ կողմնորոշվելու և հակառակորդի դիրքերն իմանալու անհրաժեշտություն,
4.ամենափորձառու զինվորների հետ փոխգործակցություն, նրանցից գիտելիքների յուրացում։ 


 Երբ 2016-ի ապրիլին մարտական գործողությունները սկսվեցին, իմ ստորաբաժանման կազմում կային նորակոչիկներ, ովքեր նույնիսկ ինքնաձիգ բռնել չգիտեին (ու՞ր մնաց՝ հակատանկային հաշվարկի ֆունկցիաները կարողանային իրականացնել), բայց իրենց տարան առաջնագիծ՝ կռվելու։ Արդյո՞ք սա ավելի վտանգավոր չի նույն էդ նորակոչիկի համար…էսպիսի օրինակները բազմաթիվ են։ 
 Անհրաժեշտ ա նորակոչիկներին սովորեցնել զենքից օգտվել, ծանոթացնել պարտականություններին ու անմիջապես ներգրավել մարտական հերթապահության պատասխանատու գործում։ Էդ ամենը մի քանի շաբաթվա խնդիր ա։ Այլ հարց ա, որ նորակոչիկների հետ  աշխատանքները ճիշտ չեն տարվում։ Հենց սրա՛ վրա ա պետք աշխատել։ 


 ԲՀԿ խմբակցությանը խորհուրդ կտայի աշխատել ռազմական փորձագետների, պաշտպանության նախարարության և այլ կոմպետենտ անձանց ու կառույցների հետ՝ մինչ նման նախագծերի մշակումը։ Թե չէ, Արթուր Բաղդասարյանի կալիբրի պոպուլիզմ ա դառնում էդ ամենը։
 Հ.Գ. Եթե ուզում եք բարձրացնել բանակի մարտունակությունն ու ունենալ առավել լավ պատրաստված զինծառայողներ, շեշտը դրեք գործնական պարապմունքների անցկացման, մասնագիտական պատրաստության վրա։ Էսօր մեր բանակի հիմնական խնդիրները երկուսն են՝ փողոցային մտածելակերպ/ոչ կանոնադրային հարաբերություններ, գործնական պարապմունքների ակնառու պակաս/բացակայություն։

 

 

Հեղինակ. Արեգ Սարդարյան