Վահագն Ավագյան.Լևոն Տեր Պետրոսյանը մոլորեցնում էր հանրությանը և անհասկանալի պատճառներով ստիպում հանձնել ազատագրված հողերը

Վլադիմիր Կարապետյանի նշանակումը ինձ հուշերի գիրկը գցեց… հիմնականում Լևոն Տեր Պետրոսյանի քաղաքական թեզերն են մտքիս գալիս: Բազմաթիվ զավեշտալի մտքեր ունի Լևոն Տեր Պետրոսյանը, մանավանդ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր նա հանրությանը վախեցնում «միջազգային հանրությունով»: «Միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, միջազգային հանրությունը մեզ կդատապարտի, միջազգային հանրությունը մեզ չի օգնի» և այլն և այլն: 

Ես փորձեցի մի կողմ դնել բոլոր քաղաքական ու քաղաքագիտական հայացքներս և ասեցի ջհանդամ, կարող է ես եմ սխալ հասկանում, վերցրեցի աշխարհի քաղաքական քարտեզը ու մանրակրկիտ ուսումնասիրեցի ամբողջ աշխարհը: 

1, Ես չգտա Միջազգային հանրություն անունով որևէ պետություն:
2, Ես չգտա աշխարհի մի որևէ ռազմաքաղաքական կոնֆլիկտ, որի շուրջ աշխարհի երկրների մոտ կլիներ կոնսենսուս:

Եզրակացություն.

Լևոն Տեր Պետրոսյանը մոլորեցնում էր հանրությանը և անհասկանալի պատճառներով ստիպում հանձնել մեր արյունով ազատագրված հողերը՝ նոր լայնամասշտաբ պատերազմ հրահրելով:

Հեղինակ՛ Վահագն Ավագյան