«Ազգային ատյան» միավորումը նախաձեռնում է ամենամյա միջոցառում՝ նվիրված Գարեգին Նժդեհի «Դավիթբեկյան ուխտերին»: Օգոստոսի 25-ին, ժամը 19:00-ին

 

«Ազգային ատյան» միավորումը, հիմք ընդունելով ազգային ինքնագիտակցությունը, կարևորելով հասարակական միասնականությունը, ազգի՝ սեփական ուժերին ապավինելու համոզմունքի սերմանումը, 2018 թ.-ից ի վեր նախաձեռնում է ամենամյա միջոցառում՝ նվիրված Գարեգին Նժդեհի «Դավիթբեկյան ուխտերին»: 

Սույն թվականի օգոստոսի 25-ին, ժամը 19:00-ին տեղի է ունենալու երթ-միջոցառում (երթուղի՝ Ազատության հրապարակ - Հյուսիային պողոտա - Հանրապետության հրապարակ - Գ. Նժդեհի արձան):
Քայլերթը մեկնարկելու է Ազատության հրապարակից՝ Յարխուշտայի  կատարմամբ, ուղեկցվելու է ազգային երգերով, Նժդեհի արձանի առջև ծաղիկների խոնարհումով , ավարտվելու է արձանի հարակից տարածքում՝ ազգային երգ ու պարի տոնակատարությամբ:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ, կարևորում յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ 
 

Հարգանքով՝  «Ազգային ատյան» միավորում:

https://www.facebook.com/events/428405554430207/