Վահէ Լոռենց.«Սա գոյամարտ չէ,Սա հերոսամա՛րտ է՝»

Սա գոյամարտ չէ, հայրենակիցնե՛ր։ Սա հերոսամա՛րտ է՝ հստակ քաղաքական նպատակներով։ Սա գոյության կռիվ չէ, այլ՝ դարերով ու հազարամյակներով պատվով ու արժանապատվությամբ ապրելու իրավունքի կռիվ։ 

Մեր զավակների աչքերին շիտակ նայելու իրավունքի՛ կռիվ։ 

Մենք իրավունք չունենք մեր զավակների ուսերին թողնել այս թնջուկը։ Դա վախկոտություն կլինի։ Մենք իրավունք չունենք մեր պապերի պես՝ պարտք թողնել սերունդներին։ Դա անիրավություն կլինի։ Արդ՝ եկեք միասին ոտքի կանգնենք ու մի վճռական հարվածով լուծենք արդեն հարյուր տարի հայության խղճին ծանրացած այս խնդիրը։ Մեր սերնդին է բախտ ու պատիվ վիճարկվել՝ իրականացնել  Արցախի վերջնական ազատագրումը։ Մեր զավակներն էլ կիրականացնեն հայության երազանքի մյուս հատվածը՝ ազատագրելով հայոց սրբազան հայրենիքի մյուս հատվածները։

Ոտքի՛ հայկազուն։

 

Հեղինակ. Վահէ Լոռենց