Արամ Բաղյան. «Թուրքիայի ռազմական սպառնալիքին դիմագրավելու ուղղությունները»

1. Ռեզերվի անընդհատ պատրաստում և նախապատրաստում, օրինակ շվեյցարական մոդելով [https://business-swiss.ch/shvejtsariya/armiya-shvejtsarii/]։ Այս առումով լուրջ աշխատանքներ է տարվում ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ նախաձեռնության կողմից, որի գործունեության ծավալները իմ կարծիքով անհրաժեշտ է մեծացնել և հնարավորինս աջակցել։ Տեղյակ եմ նաև Մեծն Տիգրան Աշխարհազորային Գունդ/Metsn Tigran նախաձեռնության մասին։ Կան նաև այլ նախաձեռնություններ։ Ռազմական գործի պատրաստության տարածումը և դրան աջակցությունը պետք է մեծացնել։

2. Ռեզերվի նախապատրաստումը նաև պարտիզանական տիպի մարտերին, հետաքրքիր օրինակ է հետևյալ հղումով բերվածը՝ [https://www.staybehinds.com/welcome-to-the-british-resistance-archive], որտեղ շատ արժեքավոր նյութեր կարող են լինել և ոչ միայն այստեղ. սովետական, աֆղանական, վիետնամական, ինչու չէ նաև քրդերի փորձն էլ արժե ուսումնասիրել։

3. ՀՀ ՊՆ և ԶՈՒ-ն իրենց գործը լավ գիտեն, այս մասով միայն կարելի է խորհուրդ տալ ավտոմատ կամ ավտոմատացված հզոր կրակային կետերի ստեղծումը բարձրադիր վայրերում մի քանի էշելոնով նավերի պաշտպանության օրինակով՝ ГШ-6-30 տիպի (6000 կրակոց/րոպեում), ГШ-6-23 (9000 կրակոց/րոպեում) հրանոթների ավիացիոն կամ նավային տարբերակի բազայով։

4. Վերոնշյալ պայմաններում թուրքական ցամաքային ուժերի ներխուժում ՀՀ տարածք հնարավոր է բացառել՝ թողնելով որոշակի հնարավորություն ավիահրթիռային հարվածների, որոնց դիմագրավելու համար կարևոր է քաղաքացիական պաշտպանության համակարգի ստուգումը և արդիականացումն ըստ անհրաժեշտության։

 

Հեղինակ. Արամ Բաղյան