Հրաչյա Խաչատրյան.«Կրթեք մարդկանց, հնարավորություն տվեք մարդիկ արժանապատիվ ապրելու շանս ունենան։»

Վարչապետի հետ միանշանակ համաձայն եմ, որ առողջ տղամարդը իրավունք չունի բողոքի։ Բայց առողջությունը շատ հարաբերական ու ժամանակավոր բան ա։

ԱՏՁՄ հիմնադիրները 90ականներից ՏՏ տեխնոլոգիաները առաջ են բրդում, որ մարդիկ կարողանան իրենց մտքով ընտանիք պահեն։ Ես դեռ պատանի ժամանակ տեսել եմ, թե ոնց են հաշմանդամ մարդիկ հարաբերական առողջներից ավելի հաջող աշխատանք ունենում։

Նախորդ իշխանությունները ոչնչացրեցին էդ նախաձեռնությունները։ Բացի դրանից մեծ տարիքում դժվար և ծախսատար ա մարդկանց կրթելը կամ վերապատրաստելը։ Փոքրուց տեխնոլոգիաներին ծանոթ մարդը ավելի մեծ հնարավորություններ ա ունենում դիմակայելու կյանքի մարտահրավերներին։

Էս ամենի տրամաբանական շարունակությունը Արմաթ ինժեներական լաբորատորիաներ - ԱՏՁՄ են, որ բարձր տեխնոլոգիաները շալակած տանում են ամենահեռու դպրոցները։ ԱՐՄԱԹը տարիների տառապանքի արդյունք ա, թե ոնց անել, որ մարդիկ ինքնուրույն կարողանան աշխատել։

Կրթեք մարդկանց, հնարավորություն տվեք մարդիկ արժանապատիվ ապրելու շանս ունենան։

Վլադիմիր Հակոբյանին ու Կարեն Վարդանյանին կանչեք խնդրեք թող սովորացնեն ինչ պիտի անեք։ Ես երեխա էի իրանք դրանով էին զբաղվում, հեսա կծերանամ, բայց իշխանությունում հայրենիքի ու մարդկանց նկատմամբ սրտացավ մարդ չտեսա, որ էս մարդկանց սատարի։

 

Հեղինակ. Հրաչյա Խաչատրյան