Կորոնավիրուսի համաճարակը հանդիսանում է այն «Սև Կարապներից», որոնք կարող են հիմնովին փոխել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրավիճակը

Կորոնավիրուսի համաճարակը հանդիսանում է այն «Սև Կարապներից», որոնք  կարող են հիմնովին փոխել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրավիճակը, ինչպես առանձին պետության և տարածաշրջանի, այնպես էլ միջազգային մակարդակով։
Այդ առումով գլոբալիստական ծրագրերը, միությունները և նրանց հետևում կանգնած ուժերը հայտնվում են բավականին խոցելի դիրքերում: Այսօր կարելի է նկատել թե ինչ անկայուն են դարձել միջազգային ֆինանսական շուկաները և ազգային տնտեսություները, որոնք սերտ կապեր են ունեցել Ասիական շուկաների հետ և հանձինս մեծ կախվածություն են ձեռք բերել Չինաստանի շուկայից: Հաշվի առնելով այլ միջազգային  ռիսկային հանգամանքները (պատերազմական, ահաբեկչական և այլ) կարևոր է դառնում պատրաստել զարգացման ծրագրեր  ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ տնտեսական ոլորտում, որոնք կարող են թույլ տալ հնարավորինիս քչացնել ռիսկերը Հայաստանի համար: 
Ինչպես պնդում են որոշ փորձագետները գլոբալիստական աշխարհի մոդելը ապրում է ճգնաժամ, իր տեղը զիջելով ուժեղ ազգային պետության տեսլականին: 

Աղբյուր. «Սուր և Գրիչ» վերլուծական կենտրոն