Հարություն Համբարչյան.«Ամուլսարը հանք չի դառնալու՛,Ով ուզում է լինի, Նիկոլ Փաշինյանը,թե Սերժ Սարգսյանը, առաջնայինը էլի մնում է Հայաստան աշխարհի շահը։»

Գիտակցական օրվանից մինչև հիմա իմ ժողովրդի, ազգի, հայրենիքի շահը մշտապես եղել է առաջնային ամեն ինչից։ Միշտ պահպանողական եմ եղել,երբեք չեմ շեղվել ու կրողը դարձել եվրոպական կամ այլ բարքերի՝ բացառելով ազգայինը։
Հիմա ով ուզում է լինի, Նիկոլ Փաշինյանը,թե Սերժ Սարգսյանը, կամ մեկ ուրիշը, միևնույն է առաջնայինը էլի մնում է Հայաստան աշխարհի շահը։
Սեփական զինարտադրություն չունեցող, բայց հսկայածավալ հանքարդյունաբերություն ունեցող կիսաաղքատ պետությունը, որում մահացողների մեծ մասը  մեռնում են ռակից՝ աշխարհի քաղցկեղով մահացողների սանդղակում պահպանելով առաջին հորիզոնականը,նորից ուզում է հանք բացել խմելու ջրերի սրտում։
Ջուրը ոսկուց թանկ է։
Այսօր ,բոլորս էլ գիտենք,խմելու ջրի պահանջարկը աշխարհում։
Ի տարբերություն ոմանց,ովքեր պատկանելով կոնկրետ թևերի, Ամուլսարը առիթ են հանդիսացնում քրֆելու կամ բոյկոտելու Նիկոլ Փաշինյանին(իմ նպատակը դա չի),ես պայքարելու եմ հանուն առողջ սերնդի,հանուն մաքուր բնության՝ որում մեր բալիկներն են ապրելու։ Վստահ եմ, ,որ Ամուլսարի համար պայքարը ինքնաբուխ է,չեմ բացառում,որ կլինեն մարդիկ,ովքեր ուղորդված կլինեն։
Արդեն անտանելի է, երբ ամեն անգամ մի բան բացատրելու կամ հակառակը համոզելու  համար անընդհատ նախկին իշխանությունների թերացումներն են օգտագործվում,կամ  էլ, թե.  «հակառակ թևից են ֆինասավորվում»,է հասկացանք։ Նույն հաջողությամբ կարող ենք մտածել,որ էս թեման ուժեղացնում եք՝ Ստամբուլյան կոնվենցիան ուշադրությունից շեղելու և հեշտ վավերացնելու համար։ Երկուսն էլ խնդիր ա,որ ժողովրդին պատկանող իշխանությունը պիտի լուծի հօգուտ իր ժողովրդի։ 
 Նախկինների անտանելի  էջը վաղուց փակել ենք ու տրամադրվել ավելի ուժեղ պետություն ունենալու գործին։
Հաստատ Ամուլսարը հանք չի դառնալու։
Ով կողմ ա հանքի բացվելուն, թող ընտանիքով հավաքվեն գնան ու հանքին մոտ բնակավայրերում բնակություն հաստատեն։

 

Հեղինակ. Հարություն Համբարչյան