Գեղամ Օհանյան.«Հայաստանի և Արցախի միջև ռոումինգ ասվածը պիտի անհապաղ վերանա»

 

Լսելով Վարչապետի Արցախում ունեցած ոգեշունչ ելույթը, ուզում եմ  ընդամենը ողջունել ու առաջարկել հետևյալը․
Եկեք միացումը սկսենք ձևական բնույթ կրող բայց հաղթահարելի պատնեշների ոչնչացումից։

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգ ասվածը պիտի անհապաղ վերանա։ Մեկ երկիր՝ մեկ բջջային ցանց․․․

Ինչու պիտի մենք բջջայինի վրա ամսական ծախսենք 1․000-5․000, իսկ Արցախի մեր հայրենակիցները 5․000-40․000։ Ինչո՞ւ պիտի այնտեղ մոնոպոլիա լինի այս հարցում։ Ինչո՞ւ պիտի Արցախ զանգահարելու համար հատուկ կոդ հավաքենք, ինչո՞ւ սահմանին ծառայող զինվորը իր ծնողների հետ խոսելու համար անչափելի գումարներ պիտի ծախսի։

Հ․Գ․
Ով միանում է պահանջին թող ընդամենը կիսվի այս գրառմամբ։ Ցույց տանք ժողովրդի՝ այսինքն մեր միասնակա՛ն  պահանջը։

Հեղինակ. Գեղամ Օհանյան