Տիգրան Արեգունի.«Ստամբուլյան կոնվենցիայի հաջորդ վտանգավոր առանցքային խնդիրը ինքնիշխանության խնդիրն է։»

Ստամբուլյան կոնվենցիայի հաջորդ վտանգավոր առանցքային խնդիրը ինքնիշխանության խնդիրն է։

Ինչո՞ւ պիտի Հայաստանը պարտավորվի ստեղծել այսպես կոչված <<անկախ>> կառույց, որում դրսից մարդիկ են ընդգրկվելու, ու նրան օժտի ինչոր լիազորություններով։ Ընդ որում այդ լիազորությունների մեջ մտնում է նաև ներընտանեկան փոխհարաբերություններում միջամտման լիազորությունը։ Նման լիազորություն արդեն իսկ ունի ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատաիրավական համակարգը։ Եթե խնդիրներ կան, էդ կառույցները շտկեք, ոչ թե օտար կառույց ստեղծեք։

Իսկ եթե պնդում եք, որ հայաստանյանը անկախ, անկողմնակալ ու օբյեկտիվ չի կարող լինել, ապա նման տրամաբանությամբ բերեք մեր դատական, ոստիկանական համակարգն էլ օտար հենքի վրա ստեղծենք։ Ինչու չէ, կառավարությունն էլ, որ անկախ լինեն ու օբյեկտիվ գործեն․․․

Այ էս ա ինքնիշխանության խնդիրը։

Հեղինակ՛ Տիգրան Արեգունի