Գևորգ Գալստյան․ Հեղափոխության ալիքը պետք է մաքրեր <<ավգիան ախոռները>> ․․․


Մեծ հույս ունեմ, որ նման խնդիր/խայտառակությունները իմանալուն պես են  հրապարակայնացում, այլ ոչ ներքին անհամաձայնությունների արդյունքում։ Ոնց հասկանում ենք, պրիվիլոկրատների (արտոնյալ) ժամանակաշրջանը դեռ չի ավարտվել։ Ժողովրդավարական հեղափոխության ալիքը, պատկերավոր ասած,  պետք է մաքրեր ավգյան ախոռները, ոչ թե ևս մեկ անգամ կոյուղաջրերով լցներ դրանք։ Հուսամ քաղաքային իշխանությունները հետևություն կանեն այս ամենից, և ոչ միայն քաղաքային։ 


Խոսաքցությունների մակարդակով շատ եմ լսում նման ՝ անգրագիտությունը խրախուսող նշանակումերի մասին, մասնավորապես, թաղապետարանների մասով։ Այսպիսի նշանակումները մարդկանց գիտակցություններում ավելի են խորացնում կրիմինալ սուբկուլտուրայի արմատները։ Պետության համար ամենախայտառակ երևույթներից մեկն այն է, որ իր քաղաքացիների մոտ կորում է կրթվելու մոտիվացիան, և այս երևույթի համար բերրի հող են պատրաստում այսօրինակ նշանակումները։ Քանի դեռ նման երևույթները <<շնչում>> են մեր իրականության մեջ, դրանք ամեն կերպ  կանխելու են   կոգնիտարիատի (ինելեկտուալ աշխատող, ծառայող և այլն)   ներկայությունը պետական կառավարման համակարգում։

Հ․Գ․
Պարոն վարչապետ, եթե հիշողությունս ինձ հետ չար կատակ չի անում, 2018թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ձեր ասած՝ <<բարձր մասնագետների>> բանկ էիք հավաքում, եթե այդ բանկում ներառված բոլոր մասնագետներին դեռ չեք հասցրել հնարավորություն տալ պետությանը ծառայելու գործին լծվելու, ապա նրանցից մի երկուսի CV-ն կխնդրեյի փոխանցել պարոն Մարությանին։

Հղումը  https://m.facebook.com/story.php?story_fbid=1502308589902930&id=100003714096913

Հեղինակ. Գևորգ Գալստյան