Արցախի ազատագրված տարածքները և Գոլանի բարձունքները

“Սուր և Գրիչ” վերլուծական կենտրոնը դեռ մի քանի տարի առաջ անրադարձել է Գոլանի բարձրունքների նախադեպին: Եվ այսօր, երբ Ամերիկան ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը այդ տարածաշրջանի վրա, ևս մեկ անգամ հաստատվում է այն կարծիքը, որ Հայաստանի ավտանգության կոնտեկստում  չի կարող լինել ոչ մի տարացքային  զիջում  կամ փոխզիջում:

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ելույթներից մեկում նշել է, որ Գոլանի բարձունքները ընդմիշտ կմնան հրեական պետության վերահսկողության ներքո: 

 

«Գոլանի բարձունքները ընդմիշտ կմնան Իսրայելի ձեռքում, Իսրայելը երբեք չի ​​նահանջի Գոլանի բարձունքներից», - ասել է վարչապետը Գոլանի բարձունքներում անցկացվող հրեական պետության կառավարության արտահերթ նիստի ժամանակ: Նեթանյահուի հայտարարությունը այստեղ տարածել է վարչապետի գրասենյակը:

 

«Առաջին անգամ այսօր  է, որ Իսրայելի կառավարությունը անց է կացնում պաշտոնական նիստ Գոլանի բարձունքներում այն 49 տարիների ընթացքում, որ այդ բարձունքները եղել են Իսրայելի ղեկավարության ներքո», - նշել է Նեթանյահուն: «Իսրայելը երբեք չի նահանջի Գոլանի բարձունքներից, և սահմանը չի տեղափոխվի` անկախ նրանից, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները մյուս կողմում ​​(ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի՝ Սիրիայում)», - ավելացրեց նա:

 

Համաձայն վարչապետի խոսքերի.«Բոլորին բացահայտ է, որ Իսրայելը ոչ թե խնդիրների աղբյուր է Գոլանի բարձունքներում, այլ խնդրի լուծում է»:

 

Նեթանյահուի հայտարարությունում հնչում են մի քանի առանցքային արտահայտություններ. Գոլանի բարձունքները ընդմիշտ կմնան Իսրայելին, Իսրայելը երբեք չի նահանջի Գոլանի բարձունքներից:

 

Իրավիճակում, որտեղ ռազմական գործողությունների արդյունքում Իսրայելը զբաղեցրել է Սիրիայի Էլքունեյթրա նահանգի մի մասը, երկրի քաղաքական ղեկավարությունը չի ամաչում պաշտպանել իր ազգային շահերը և ապահովել պետության անվտանգությունը:

 

Մեր դեպքում, երբ Ադրբեջանի կողմից պարտադրված ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի բնակչությունը դիմել է ինքնապաշտպանության օրինական իրավունքի և ազատագրել է սեփական երկրի մի մասը՝ մեկ հարվածով վերականգնելով պատմական արդարությունը և ապահովելով քաղաքացիական բնակչության նվազագույն անվտանգությունը, քաղաքական ղեկավարությունը չի կարողացել ընդմիշտ հանել  նույնիսկ հիպոթետիկ հարցը որևիցե զիջումների մասին՝  հողերի հանձնման ձևով:

 

Եթե Իսրայելը զբաղեցրել է Սիրիայի նահանգը, ապա Արցախը պաշտպանել և ազատագրել է սեփական տարածքը ինչպես իրավաբանական, այնպես էլ պատմական համատեքստում: Էական փաստարկ է այս հարցում հայ մշակույթի տարբեր դարերի բազմաթիվ պատմական հուշարձանները, որոնք գտնվում են Արցախի ամբողջ երկայնքով:

 

Արցախի ժողովուրդը և ԼՂՀ-ի պաշտպանության բանակը Հայաստանի և Սփյուռքի կամավորների աջակցությամբ ավելի քան 25 տարիների ընթացքում պաշտպանում են իրենց կյանքի և ազատության հիմնարար իրավունքը, այնպես որ, մեկ անգամ ևս պետք է հստակ և վստահորեն ասել՝ արցախցիները և ԼՂՀ-ի պաշտպանության բանակը երբեք չեն հեռանա ազատագրված հողերից, և բոլոր այդ հողերը՝ մասնավորապես Ակնա, Կովսական, Քարվաճառ, Վարանդա,Դժրական կազմում են Արցախի մի մասը, ինչպես նաև կարևոր դեր են խաղում ԼՂՀ-ի անվտանգության համակարգում: 

 

Բացի այդ, Ադրբեջանի բռնազավթման տակ են գտնվում Մարտակերտի և Մարտունու մի մասը, Շահումյանի (Հյուսիսային Արցախ), Գետաշենի (Հյուսիսային Արցախ), Արծվաշենի, Չարդախլուի և այլ հայկական տարածքները:

 

Եվ այստեղ ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը այն գաղափարը, որ Արցախը հանդիսանում է կայունության և անվտանգության երաշխավոր այդ տարածքներում: Պաշտպանության բանակն է ապահովում տարածաշրջանային անվտանգությունն և կայունությունը: 

 

Այն ժամանակ, երբ  Ադրբեջանում իշխող ռեժիմը հիմնական ապակայունացնող գործոնն է տարածաշրջանում՝ վարելով ագրեսիվ քաղաքականություն, որը հիմնված է ռասիզմի և շովինիզմի վրա, Ադրբեջանը հանդիսանում է միջազգային նորմերի և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հիմնական խախտողը, և հենց դրա հետ կապված հայ հասարակությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ունենա միակ ճշմարիտ դիրքորոշումը. «Ոչ մի թիզ հող»:

 

Արցախը երբեք չի նահանջի ազատագրված տարածքներից, այլ ավելի շուտ նորերը կազատագրի, որպեսզի պարտադրի Բաքվի տոտալիտար ռեժիմին հարգել միջազգային օրենքը և ազատությունները:

 

«Սուր և Գրիչ»   - Միչազգային և Տարածաշրջանային անվտանգության վերլուծական կենտրոն