Գեղամ Օհանյան. Թավուշում հանք չի լինելու

 

Սահմանամերձ Վազաշենի վարչական շրջանում  «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ցանկանում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար որոնել և հաշվարկել դրանց պաշարները: 
Այսինքն, էս մի տարիա էն Լիդանի նմանին բացատրում ենք, որ ախպեր ջան, չենք ուզում մետաղական հանք էս երկրում, թույլ չենք տալու և ահա մի նոր թզուկ է ի հայտ գալի, թե բա ինչ կլինի, թողեք հանք բացենք: 
Ժողովուրդ ջան, ՀՀ-ում արդեն գործող 20-ից ավել, միայն մետաղական հանք կա, այդ հանքերը եթե մեզ հարստացնելու լինեին, հիմա վաղուց դարձել էինք Դուբայ կամ Սինգապուր: Չենք կարողանում հասկանալ, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում անշնորհակալ գործ է, մեզ գալիս համոզում են, մեր ընդերքի հարստությունը տանում, թողնում գրոշներ ու այլանդակված բնություն: 
Հիմա էլ Վազաշենը, Պառավաքարը, այ մարդ ինչ եք ուզում: Մի հատ նայեք էս սահմանամերձ, կրակի տակ ապրող գյուղացու նիստն ու կացը, բնությունը, կարծում եք ձեր հանքի կարիքը ունի, երբեք: 
Իհարկե կարելի է միամիտ ռանչպարին համոզել, որ հանքը լավ է, գործ կունենաք և այլն: Բայց էտ ռանչպարը մենակ չի,  թույլ չենք տալու որ խաբեք մարդկանց: 
 

Հեղինակ.Գեղամ Օհանյան