Տերեզա Մխիթարյան.Գտնվելով պատերազմի մեջ, մենք ասում ենք՝ ազգովի բանակ ենք ու պատրաստ համախմբված մեր երկիրը պաշտպանելու

Հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ ազգի համախմբման ու կայուն, ուժեղ  բանակ ունենալու տեսլականն է դրված է ,,Ազգ-բանակ,, հայեցակարգի հիմքում,  պատերազմի մեջ  գտնվող Հայաստանի համար նման հայեցակարգն այլընտրանք չունի: 

Երկրի ամեն մի քաղաքացի պետք է պաշտպանի իր պետությունը, դա նրա սահմանադրական պարտականությունն է: Եվ այս հայեցակարգով մեր ժողովրդի բոլոր շերտերն իրենց ներդրումը կունենան երկրի պաշտպանության գործում: Այսինքն՝ գտնվելով պատերազմի մեջ, մենք ասում ենք՝ ազգովի բանակ ենք ու պատրաստ համախմբված մեր երկիրը պաշտպանելու:

 

Հայեցակարգը փորձելու է մոբիլիզացնել մեր ուժերը, որպեսզի մենք ի զորու լինենք  պաշտպանել մեր երկիրը, դրանով իսկ ինքներս մեզ:

Եթե թշնամուն  ձեռնտու չէ, որ հայկական բանակը լինի ուժեղ՝  դա հասկանալի է,  մինչդեռ առնվազն տարօրինակ է, որ մեր ներսում էլ կան ուժեր, որոնք իրենց  քայլերով իրականում պայքարում են բանակի հզորացման դեմ:

 

#ԱզգԲանակ  #ԱյլընտրանքՉկա

Հեղինակ՛Թերեզա Մխիթարյան