Գևորգ Նազարյան.Սա լավ օրինակ է թե ինչպես են այլ պետություններ փորձում վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը

Ճապոնիայի պետությունը Կուրիլների նկատմամբ իր հավակնությունը հիմնավորում է 144 տարի վաղեմություն ունեցող 1875 թ. Սանկտ Պետերբուրգի պայմանագրով, ըստ որի ողջ Կուրիլյան կղզապարը պատկանում է Ճապոնիային: Սա լավ օրինակ է թե ինչպես են այլ պետություններ ամենաբարձր մակարդակով փորձում վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը հենվելով շուրջ մեկուկես դար վաղեմություն ունեցող պայմանագրի վրա:

2009 թ հուլիսի 11-ին Ճապոնիայի խորհրդրանի կողմից Կուրիլյան կղզիների վերաբերյալ ընդունվեց օրինագիծ, համաձայն որի «Հյուսիսային տարածքները հանդիսանում են մեր երկրի անքակտելի մաս», իսկ նույն թվականի նոյեմբերի 20-ին ճապոնական կառավարությունը հռչակեց Հարավային Կուրիլները որպես «անօրինականորեն բռնազավթված»:

Սույն վկայաբերումը արվում է ոչ թե տվյալ պարագայում ի պաշտպանություն մեկ կողմի մյուսի դեմ, այլ իբրև օրինակ թե ինչպես են այլ երկրներ հետևողական և պետական մակարդակով պայքարում իրենց տարածքային ամբողջականության վերականգնման և պահպանման համար:

#Պահանջատիրություն

Հեղինակ. Գևորգ Նազարյան