Դավիթ Սարապյանի՝ «Դև»-ի, հիշատակին

Երբ մութն ընկավ, Դավիթը շարժվեց դեպի գյուղը։ Աննկատ  մոտենալով գյուղի մատույցներին, նա վերացրեց պահակային խմբի օմոնականներին։ Նրա առջև բացվեց ճանապարհը դեպի պապական տունը։  Դա մեծ, երկու հարկանի տուն էր, որտեղ ադրբեջանցի օմոնականները տեղակայել էին իրենց հրամանատարական կենտրոնն ու երեկոները խնջույքներ էին  կազմակերպում։ Այդ երեկո, եւս, սովորության համաձայն, տրվել էին հարբեցողության։ 
Դավիթը  մոտեցավ տանը և բարձր կանչեց օմոնականների հրամանատարին՝ տալով նրա անունը։  
Վերջինս մոտեծավ պատուհանին և, մթաության մեջ չհասկանալով, թե ով է իրեն կանչողը, հարցրեց։
– Ո՞վ ես դու։
Դավիթը նախօրոք պատրաստել էր նռնակներից մի շղթա և, ի պատասխան ադրբեջանցի հրամանատարին, նրա կողմը նետեց այն, ռուսերեն ասելով՝
– Բռնիր։
Ադրբեջանցին բան չհասկանալով փորձեց բռնել նռնակների շխթան։ Հենց նույն վարկյանին որոտաց պայթյունը։ Տան վերեւի հարկը սկսեց փլվել՝ թաղելով իր տակ տասնյակ թուրք օմոնականների։

Դրվագ Տող գյուղի ազատագրումից։ Ավելին կարող եք կարդալ ռուսերեն լեզվով, այս հղումով.http://hayadat.ru/4/38