Տիգրան Արեգունի.Հարկային օրենսդրությունը նաև ի նպաստ ծնելիության աճի։

Կարծում եմ արժե նաև այս սկզբունքը կիրառելու օրենսդրական մեխանիզմներ քննարկել։ Օրինակ ամեն մի երեխայի համար եկամտահարկի որոշակի նվազեցում կատարել։ Ենթադրյալ թվեր եմ գրում, օրինակ՝ 1 երեխայի համար եկամտահարկը նվազում է 1 տոկոսով, կամ նվազագույնը 5000 դրամով, 2 երեխայի համար 3 տոկոսով, կամ նվազագույնը 12000 դրամով, 3 երեխայի համար 7 տոկոս, կամ նվազագույնը 20000 դրամ, 4 երեխայի համար 15 տոկոս, կամ նվազագույնը 30000 դրամ և այդպես շարունակ։ Արտոնություններից օգտվում են և հայրը, և մայրը, եթե ամուսնալուծված չեն։ Ամուսնալուծության դեպքում օգտվում է միայն այն ծնողը ում մոտ գտնվում են երեխաները, կամ երեխաների խնամակալը։

Կարծում եմ արժե հարկերի համահարթեցմանը զուգահեռ նաև այս մեթոդը կիրառել, որը որոշ չափով կնպաստի ծնելիության աճին։

 

Հեղինակ՛ Տիգրան Արեգունի