Գևորգ Գալստյան.Օրհներգները չեն ծնվում տաքուկ և հարմարավետ կաբինետներում`

Մեկը ասում է ` ՀՀ օրհներգը լավն է, մյուսը ասում է` վատն է: Նախ, հարկ է նշել, որ ՀՀ օրհներգը ծնվել է այնպիսի պատմաքաղաքական իրադրությունում , երբ Հայ ազգը կրկին կանգնած է եղել պետության լինելիության հարցի առաջ: 
Նաև ,տեղին է նշել, որ եթե պատմական հայացք նետենք դարավոր պայքարի արդյունքում մշակույթ կերտած ազգերին, պարզ կդառնա, որ նրանցից ոչ մեկի օրհներգն էլ <<тендер>> -ով չի գրվել, այլ առաջացել է պայքարող, պատերազմող, արյունաքամ եղող, ճնշումների ենթարկվող, զարթոնք ապրող, պարտվող , պայքարող և հաղթող   ժողովրդի շուրթերից: Այլ կերպ ասած`  օրհներգը ժողովրդի պատմության բովանդակ պատկերն է:  Օրհներգները ծնվում և սրբագրվում են ազատության համար մղվող կռվի դաշտում ` արյունաքամ պարտիզանների շուրթերին, քանի որ ինչքան ջերմ , հաղթանակի ու ազատության հետ նույնականացվող պետք է լինի երգը, որ երգվի իր հաջորդ վայրկյանը այնքան մշուշոտ պատկերացնող պատրիոտի կողմից? Հենց այդպիսի երգերն են դառնում օրհներգ: Օրհներգները չեն ծնվում տաքուկ և հարմարավետ կաբինետներում` օսլայած մազերով ու հարդարված  եղունգներով տղաների կամակորությունների և քննարկումների արդյունքում:

Եվ վերջում. 
Սկսել են հաճախ մեջ բերել , որ ՀՀ օրհներգը մեղեդային  առումով անկման է գնում... Թերևս, այդ անձինք, օրհներգի կուպլետների միայն   առաջին ութ նոտաներով փորձում են ամբողջ մեղեդային պատկերի մասին  եզրահանգումների գալ, բայց մեղեդին  այդ ութ նոտաներից հետո ` վերընթաց զարգացում է ապրում. հետևալ խոսքերին զուգընթաց ` Որ ապրել ես դարեդար...
Մեր պատմությունն էլ է այդպես` անկմանը հաջորդում է վերելքը: Հետևաբար` օրհներգի մեջ արտացոլված է մեր անցյալն ու ներկան: Իսկ թե ինչպիսինը կլինի մեր ապագան...

Հեղինակ՛ Գևորգ Գալստյան