Եվս մի փառահեղ պատառիկ պատմական Փիփ գյուղի մասին

Եվս մի փառահեղ պատառիկ պատմական Փիփ գյուղի մասին.

«Ինչպես դու եղել ես Չինաստանը,
Բա ո՞վ կանի քո աշնան ցանը,
Հարսն ու աղջիկ կանգնել են սովի դռանը,
Կորցրել ես տերդ, Զագլիկ*, տերդ,
Ու՞ր են քո առաջվա իշխանները:

Տեր Հանեսը քաջ քահանան էր,
Ղուրունց Սարգիսը մի ազնիվ իշխան էր,
Կորցրել ես տերդ, Զագլիկ, տերդ, 
ու՞ր են քո առաջվա իշխանները:»

*1932թ. Բաքվի կոմկուսի որոշմամբ Փիփը վերանվանվում է Զագլիկ` գյուղի մոտակայքում գտնվող շիբի հանքի պատճառով( զագ ադրբեջաներեն նշանակում է շիբ):
Գյուղի ավագանին գրավոր դիմում է Մոսկվային, խնդրելով` գյուղը կրկին Փիփ կոչել. պատասխանը կարճ էր.
«Ոչ մի տարբերություն, մենք ինտերնացիոնալիստական պետության քաղաքացիներ ենք, այստեղ ազգային խնդիրներ չկան:»
Միջանկյալ նշեմ, որ նույն թվից սկսեցին ադրբեջանականացվել տարածաշրջանի հայկական գյուղերի անունները` Բանանցը` Բայան, Խաչակապը` Կուշչի և այլն:
ԽՍՀՄ-ի փլուզումից ու հայերի բռնագաղթից հետո գյուղը ևս մեկ անգամ անվանափոխվեց` այս անգամ կոչվելով Զեյլիկ. իրենց իսկ առաջարկած Զագլիկը հիշեցնում էր հայերին, պետք էր ջնջել բոլոր հիշողությունները...
Հ.Գ. Քառատողն ընդհամենը մի հատված է` ծավալուն ստեղծագործությունից, որը գրի եմ առել տարիներ առաջ` Սիմոն անունով մի տարեց փիփեցուց, ցավոք նա արդեն մահացել է` իր հետ տանելով գյուղի մասին բազմաթիվ ավանդություններ ու հետաքրքիր պատմություններ:

Գրառման  հեղինակ. Գևորգ Գյուլումյան (Գարդմանցի)