Ապրես Զոհրաբյան. Հայաստանի հանրային արձագանքը կապված ներգաղթյալների՝ ընդամենը ինքնապաշտպանական ռեակցիա է

Մի երեք տարի առաջ Հնդկաստանում խոսում էի մի հնդիկի հետ ասում էր «Մահմեդականների աճը խնդիր է մեզ համար, իրանք կարող են մի քանի կին ունենալ: Էսպես, որ գնաց Հնդկաստանը կգրավեն »:Ասեմ, որ հինդուները այնտեղ բնակչության 85 %-ն են կազմում: Ֆոբիաները ինչքան էլ իռացիոնալ լինեն սնվում են նաև դաժան կենսափորձից :Հաճախ ռասիզմի և խտրականության զոհ դարձաց ժողովուրդների մոտ ինքնապաշտպանական ռեակցիաներ են գործում, որոնք արտաքուստ կարող են թվալ ռասիստական կամ խտրական:Եթե օրինակ հայ տղան Հայաստանում ուզենա եզդի աղջկա հետ ամուսնանա խնդիր կունենա աղջկա բարեկամների հետ :Եթե պարսիկը Իրանում ուզենա ամուսնանալ հայ աղջկա հետ նույնպես խնդիրներ են ծագում :Սա նրանից չի, որ հայը կամ եզդին ռասիստ են այլ նրանից է , որ զոհ են այդ նույն դրսևորումների ու իրենց մոտ գործում է ինքնապաշտպանական ռեակցիան երբեմն էլ անառողջ ձևով:Այնպես, որ Հայաստանի հանրային արձագանքը կապված ներգաղթյալների հետ ռասիզմ կամ ազգային խտրականություն որակելուց պետք է զգուշ լինել, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Միևնույն ժամանակ հանրության տեղեկացվածության և աշխարհաճանաչողության հետ արժի աշխատել, որ «մութ ուժերը» չմանիպուլացնեն:

Գրառման  հեղինակ. Ապրես Զոհրաբյան