Պատգամավոր Սոֆյա Հովսեփյան. «Գյուղը պետության հիմքն է , գյուղացին ՝ շարժիչ ուժը:»

Գյուղը պետության հիմքն է , գյուղացին ՝ շարժիչ ուժը :
Օրեր շարունակ շրջում եմ գյուղերում , մարդկանց հետ զրուցում ամեն թեմայից ՝ ջերմ ,ուրախ , զվարթ , մինչև հերթը հասնում է գյուղատնտեսական հարցին ու մեկ էլ միանգամից մռայլվում , զայրացած արտահայտվում , ներողություն խնդրում ու սկսում հոգսերով կիսվել : Հա , գյուղացու օրը դա է և ես հասկանում եմ , գիտակցում եմ նաև , որ ամենաշատ աջակցության կարիքն այսօր ունի գյուղացին : Վերջապես մենք պատերազմող երկիր ենք ու մենք պետք է ամեն ինչ անենք , որ մեր երկրի ամբարները միշտ լեցուն լինեն , որ մեր երկրում չվախենանք հացի պակասից , բայց այդպես չէ :
Այս հարցերը անցած տարի էլ եմ բարձրաձայնել , այս տարի նույնպես պատրաստ եմ ՝ գիտակցելով , որ եթե ամեն մեկս մեր տեղում ասենք «դա իմ անելիքը չէ » գյուղացին կմնա մեն մենակ ու մի օր էլ չի զբաղվի գյուղատնտեսությամբ և առաջին տուժողը կլինենք մենք , մեր պետությունը և մեր բանակը :
Ստորև ներկայացնեմ խնդիրները ՝
1. Գյուղերում կա ծավալային գազար , կարտոֆիլ, ցորեն, բազուկ , բայց կարծես գնորդը չկա և որոշ ժամանակ հետո արդեն կսկսի որակազրկվել:
2. Աշնանացանը չի ծլել ՝ կապված կլիմայի հետ:
3. Մարդիկ աշնանացանի տեղը գարնանացան են անելու , բայց արդեն ֆինանս չումեն(փաստացի տարին մեկ արվող ծախսը դառնում է երկուս ):
4. Գյուղացին վախենում է սերմ գնել , քանի որ անցած տարի ՝ մոտ 10 գյուղում գազարի, կարտոֆիլի և գարու սերմերը ծլունակ չեն եղել :
5. Ոռոգման ջրի հարցը , որը օրհասական է և խնդիրներից մեկն էլ ջրի սխալ կառավարում ու ջրի պաշարը ոչնչացնելն է , թերևս շատ գյուղեր ոչ մի պաշար էլ չունի , բայց այն գյուղերն էլ որ ունեն , ոչինչ չունեն փաստացի, քանի որ ճիշտ կառավարուն չկա :
6.Պատասխանատու օղակների ՝ գյուղվարչությունների աշխատողները բառիս բուն իմաստով իզուր են վարձատրվում , քանի որ գյուղացու տարրական խորհրդատուի կամ ուղղորդողի , աջակցողի հարցը չի լուծվում: Պետք է այնտեղ աշխատեն շատ լավ գյուղատնտեսներ և օգնեն գյուղացիներին մի շարք հարցերում :
Ու էսպես խնդիր , խնդիր , խնդիր ...
Բայց միևնույն է գյուղացին ուրախանում է վերջապես , քանի որ ինքն էլ է նկատում մի շարք փոփոխություններ ու գիտի , որ շատ չի ուշանա ու դա հենց իրենց գյուղ էլ կմտնի , քանի որ իմացել է հարևան գյուղում արդեն լույս է վառվում
#ԷդՕրըԳալուԷ
Հեղինակ. Պատգամավոր Սոֆյա Հովսեփյան