ժամանակակից պատերազմներում կարևոր դեր են խաղում ռազմաօդային ուժերը, հանձինս անօդաչու թռչող սարքերը:

Վերջին շաբաթների մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, ցույց են տալի, որ ժամանակակից պատերազմներում    շատ մեծ և կարևոր դեր են խաղում ռազմաօդային  ուժերը, հանձինս  վերջին սերնդի ռազմական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը: 

Սիրիական բանակի հաջողություները և առաջընթացը կապված են ռուսական ռազմատիեզերեկան ուժերի աջակցության հետ: Նույն կերպ թուրքական զինված ուժերը ցույց տվեցին իրենց գերազանցությունը, երբ սկսեցին ակտիվ օգտագործել ռազմական անօդաչու թրչող սարքերը: Պետք է փաստել, որ Թուրքիան զբաղեցնում է 3֊րդ տեղը աշխարհում, ԱՄՆ֊ից և Իսրաելից հետո, որպես ռազմական ԱԹՍ արտադրող և գործածող  երկիր: Որպես դրա ապացույց թուրքաքան բանակը անցած շաբատվա ընթացքում զգալի կորուստներ պատճառեց իր ԱԹՍ֊ներով սիրիական բանակին: 

 

Հայաստանի համար սա կարևոր օրինակ է, որը պետք է հաշվի առնել: 

Մեր կարծիքով Հայաստանի զինված ուժերը պետք է շարունակեն զարգացնել ռազմա օդային ուժերը, պատրաստելով օդաչուներ  նոր սերդնի կործանիչների համար, ստեղծելով հայրենական ԱԹՍ համակարգեր, ամրապնդելով հակաօդային պաշտպանությունը, առանձին շեշտ դնելով  ԱԹՍ֊ների դեմ պայքարելու մարտավարության վրա։

Միևնույն ժամանակ, ոչ պակաս կարևօրություն ունի աշխարհազորի պատրաստությունը, սահմանապահ գյուղերի բնակչության մարզումները և զինումը, զենքի ամրագրումը յուրաքանչյուր  ռեզերվիստի համար։  Այդ մոդելը կարելի է կիրառել նաև ողջ հանրապետության մակարդակով: Պատրաստ և մարզված աշխարհազորը, որը կարող է հավաքագրվել շատ կարճ ժամանակում, կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տեսակետից, ինչպես տարածաշրջանի սահմաներում, այնպես էլ  միջազգային մակարդակում։

«Սուր և Գրիչ» վերլուծական կենտրոն