Կարեն Վարդանյան.Բանակը կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր՝ 3.2 միլիարդ դրամի ներդրմամբ։ Միության նախագահ Կարեն Վարդանյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ հայտարարեց, որ 2019-2024 թվականներին նախատեսվում է ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն՝ 75 միլիարդ դրամ ընդհանուր շրջանառությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվի 1500 աշխատուժ, այլ ոլորտներում՝ 3000 աշխատուժ, ինչպես նաև բանակը կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով:

Կարեն Վարդանյանը նշեց, որ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:

Աղբյուր. vnews.am