Զորավար Անդրանիկի 154-ամյակը

Ուրախ պահս՝
1904-ին, երբ Մշոյ դաշտին մեջ սբ. Հովհաննեսի վանքին տակ գտնուած գոմերու կռիվը կը մղեի տասնևյոթը զինվորներու հետ 1800 թուրք և քուրդ ուժերին դեմ (1500 կանոնավոր զինվորներ էին)։
Այս կռվի մեջ մեզի հետ էին երկու հայ կիներ, որոնք դիրքեր կը շինեին մեզ համար և Խաս գյուղացի տեր Քերովբե բեյն, որ զենքը ձեռքին կը կռվեր թշնամիին դեմ։
Երբ երկաթե կամքով և մաքուր հայրենասիրությամբ այս փոքրիկ խումբը կը կռվեր, հաղթանակը շահելով, այդ պահը իմ ամենաուրախ օրն էր։

ԱՆԴՐԱՆԻԿ