Զորակոչ 2019. Մի նկարի պատմություն

Շատ սիրուն նկար շատ հուզիչ պատմությամբ:
Քանի որ գրեթե դեմքը չի երևում ով է, ապա պատմեմ:
Զինվորը կամավոր խնդրում էր առաջնագիծ գնալու համար: Ծնողը նախարարին խնդրում էր թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. "Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում":

Գրառման հեղինակ. Արծրուն Հովհաննիսյան