Տնտեսությունը գերկենտրոնացված է Երևանում

 

Վերջին տվյալներով (2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ) Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմում է 2 969 200:  Նրանից 1 079 400-ը կամ  36.3%-ը բնակվում են Երևանում, իսկ մնացած տասը մարզերում միասին ապրում է բնակչության 63.7%-ը։

Սա ամենադիպուկ ցուցանիշներից մեկն է, որը վկայում է, թե որքան «ծանրաբեռնված» է մայրաքաղաքն այսօր։ Երևանը գերկենտրոնացված է նաև տնտեսական առումով. հանրապետության տնտեսական շարժը մեծամասամբ մայրաքաղաքում է։ Եվ սա մեր երկրի ամենամեծ տնտեսական ու սոցիալական խնդիրներից է, որի մասին տարիներ շարունակով խոսվել է, բայց էական առաջընթաց չկա։ Նորընտիր Ազգային ժողովի ամբիոնից ևս օրերս բարձրաձայնվել է այս հարցը։ Թե  ինչ պատկեր կունենանք հետագայում, կախված է խորհրդարանի և կառավարության աշխատանքից։ Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ ունենք այսօր։

Աղբյուր՛ Hetq.am